Ամանորյա ծանր ուտեստների կողքին իր թեթև դիրքն է զբաղեցնում իտալական «Կապրեզե» աղցանը:
Բաղադրիչներ
- Լոլիկ – 2 հատ
- Մոցարելա պանիր – 1 գնդիկ
- Կանաչ ռեհանի տերևներ
- Ձիթապտղի յուղ – 60 մլ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Լվանալ լոլիկը և կտրատել մոտ 5 մմ հաստության օղակների: Նույն եղանակով կտրատել նաև մոցարելան:
- Հերթականությամբ իրար վրա շարել լոլիկները և պանիրը, զարդարել ռեհանի լվացած տերևներով:
- Ըստ ցանկության աղ անել, ավելացնել ձիթապտղի յուղը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը