Սեռական անբավարարվածություն
Advertisement 1000 x 90

Սեռական անբավարարվածություն

Մեր իրականության մեջ ընդունված չէ խոստովանել սեռականանբավարարվածության մասին: Սակայն որքան էլ խուսափենք այս թեմայից, միևնույն է, դրանով խնդիրը չենք լուծի: Ավելի լավ է փորձենք գտնել պատճառները: Նախ մոլորություն է կարծել, թե սեռական բավարարվածությունը պայմանավորված է բացառապես տղամարդու «հմտությամբ»: Եվ նախքան ամեն ինչ խեղճ տղամարդկանց վրա բարդելը, այս անգամ եկեք սկսենք մեզնից, ավելի ճիշտ՝ մեր մի քանի մոլորություններից:

«Ես նրան «լավություն» եմ անում»

Չգիտես ինչու, արմատացած է այն կւսրծիքր, որ իսկական տղամարդը պետք է ցանկացած պահի կազմ-պատրաստ լինի սեռական հարարերության: Ի տարրերություն կնոջ՝ նա վատ զգալու կամ վատ տրամադրություն ունենալու իրավունք չունի և պետք է ցանկացած գնով բավարարի կնոջը, այլապես «տղամարդ չէ»:

Ուստի կինը հաճախ համաձայնվելով սեռական հարաբերություն ունենալ, վստահ է, որ ինքը մինչև կյանքի վերջին օրերը երջանկացրեց տղամարդուն՝ բավական համարելով այն, որ թույլ է տվել իրեն մերկացնել և պառկեցնել:

Մինչդեռ. Եթե դուք ննջարան եք գնում՝ մտածելով՝ «ես նրան «լավություն» եմ անում», կարող եք մոռանալ իսկական սեռական բավարարվածության մասին: Եվ հիշեք՝ սեռական ոտնձգություններին «զոհ» դարձած կնոջ և սեռական անհագ ախորժակով «արու» տղամարդու կերպարները վաղուց արդեն անցյալում են մնացել:

«Նա պարտավոր է ինձ բավարարել»

Եվս մեկ՝ ոչ պակաս տարածված մոլորություն: Եթե նախկինում մեր տատիկները կաս-կարմիր էին կտրում ամուսնու ցանկասեր հայացքից, ապա այսօր ժամանակակից կինը աղաղակում է. «Դու պարտավոր ես ինձ բավարարել»:

Մինչդեռ. Սեքսում ոչ մեկը մյուսին ոչինչ պարտավոր չէ: Օրգազմը օրգանիգմի ֆիզիոլոգիական և հոգեբանական ռեակցիան է, և դրա «ձախողումը» կարող է այլ պատճառներ ունենալ, որոնց հետ տղամարդը բոլորովին կապ չունի, օրինակ՝ դաշտանային ցիկլի փուլը կամ նյարդային լարվածությունը աշխատավայրում և այլն:

«Տեխնիկայի հարց է»

Այս համոզմունքը բնորոշ է հատկապես կանանց: «Եթե նա չի բավարարում ինձ, ուրեմն պարզապես չի տիրապետում սեքսի տեխնիկային»,- մտածում ենք մենք՝ վստահ, որ նա պետք է անհապաղ սերտի «Կամասուտրայի»բոլոր դիրքերը:

Մինչդեռ

Ինչ խոսք, ձեր զուգընկերոջը չէին խանգարի կնոջ օրգանիզմի, ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկությունների մասին գիտելիքները: Բայց պետք չէ չափից դուրս տարվել դրանով: Եթե սեռական հարաբերության ժամանակ սեեռուն կերպով կենտրոնանաք այն մտքի վրա, թե որ պահին է պետք «սեղմել համապատասխան կոճակը», ապա համաձայներ՝ հազիվ թե ձեզ հաջողվի լիցքաթափվել ու հաճույք ստանալ: Չէ որ առողջ սեքսը, ի վերջո, փոխադարձ վստահության, սիրո, քնքշանքի հիման վրա ստեղծված մերձեցումն է… Ինչու այն վերածել գիտափորձի:

«Եթե օրգազմի չհասնեմ, նա կվիրավորվի»

Անանուն հարցումները ցույց են տալիս, որ շատ կանայք հաճախ օրգազմի չհասնելով՝ ձևացնում են, թե իբր հասել են: Դրդապատճառը ոչ միայն զուգընկերոջը չհիասթափեցնելն է, այլև վախը, թե վերջինս չբավարարված կնոջ կողքին իրեն խոցված և անվստահ կզգա, ինչը հարաբերությունների խզման պատճառ կարող է դառնալ:
Մինչ դեռ: Հարաբերությունների խզման պատճառ կարող է դառնալ կեղծիքը. սա փաստ է: Այո, ձեր զուգրնկերոջ համար տհաճ կլինի լսել, որ դուք վայելքի գագաթնակետին չեք հասել, բայց եթե նա իրոք զգացմունքներ ունի ձեր նկատմամբ, ապա ոչինչ չի խնայի ձեզ հաճույք պատճառելու համար: Իսկ եթե ոչ… Արդյոք ձեզ պե՞տք է այդպիսի զուգընկերը:

Ում հետ եք անկողին մտնում

Առաջին

Ներդաշնակ սեքսի առաջին նախապայմաններից մեկը փոխադարձ ֆիզիկական ձգողությունն է: Ձեզ հաճելի է գալիս այդ տղամարդու մաշկի հոտը, նրա շարժուձևը, ժպիտը… Եթե՝ այո, մեծ է հավանականությունը, որ ձեզ դուր կգա նաև նրա հետ սեքսով զբաղվելը:

Երկրորդ

Ոչ պակաս կարևոր պայմաններից են լիցքաթափվել կարողանալը: Որքան էլ զարմանալի է, կանանց մեծ մասը պարզապես չի կարողանամ կամ չի ցանկանում լիարժեք տրվել սեքսին: Իսկ խնդիրը բոլորովին էլ ամաչկոտությունը կամ համեստությունը չէ:

Բանն այն է, որ շատ հաճախ մենք բարդույթներ ենք ձեռք բերում էկրանից, ամսագրերից և գովազդային պաստառներից մեզ ժպտացող անթերի տեսք ունեցող մոդելներին ու աստղերին տեսնելով: Անտեսելով այն փաստը, որ վերոնշյալ գեղեցկուհիների յուրաքանչյուր պզուկը կամ կնճիռը «վերացվում» է համակարգչային համապատասխան ծրագրերով, փորձում ենք ամեն զնով նրանց  նմանվել: Եվ ի՜նչ զոհաբերությունների ասես, որ չենք գնում՝ դաժան դիետաներ ենք պահում, մաշկն «այրում» սոլյարիներում, դիմանում էպիլյացիայի ցավին… Բայց սրանով էլ հարցը չի լուծվում. միևնույն է, մեզնից շատ քչերն են համարձակորեն մերկանամ տղամարդու առջև:

Մինչդեռ հարցը շատ հեշտ կարելի է լուծել, պարզապես սեռական հարաբերության ժամանակ պետք է մոռանալ բացառապես ամեն ինչի մասին…

Երրորդ

Վախենալով նեղացնել զուգրնկերոջը և չկարողանալով հրաժարվելու ճիշտ ձև գտնել՝ շատ կանայք սեռական հարաբերության մեջ են մտնում հարկադրված: Արդյունքում՝ սեքսը դառնամ է օրվա անհաջողություններից մեկը:

Ինչ անել: Անկեղծ եղեք, սովորեք նրբանկատորեն մերժել:

Չորրորդ

Ինչպես ցույց են տալիս բժիշկների ու սեքսոլոգների. հետազոտությունները, օրգագմը բոլորովին էլ չի  համարվում սեռական ակտի գագաթնակետը: Մասնագետներն ապացուցել են, որ այն սեռական ապրումներից գերագույնր չէ: Կան նաև հաճույք պատճառելու և ստանալու այլ ձևեր:

doctors.am