Քաղցկեղը հիվանդությունների բարդ խումբ է, որը բազմաթիվ պատճառներից է առաջանում: Մենք գիտենք, որ այդ հիվանդության առաջացմանը նպաստող ամենահաճախ հանպող գործոններից են գենետիկան, ծխելը, ճառագայթումը, սխալ սնունդը և այլն: Եկեք անդրադառնանք հատկապես այդ հիվանդությանը նպաստող սնունդների ցանկին:
Ներկայացնում ենք ձեզ այն մթերքները, որոնք համարվում են հզոր կոնցերոգեն և խորհուրդ է տրվում հրաժարվել դրանցից կամ փոխարինել այլ մթերքներով:
Ռաֆինացված շաքար կամ շաքարի փոխարինիչ
Ռաֆինացված շաքարը ունակ է ոչ միայն բարձրացնել ինսուլինի մակարդակը՝ այդկերպ ծանրաբեռնելով մեր օրգանիզմը, այլև հանդիսանում է քաղցկեղածին բջիջների առաջացման համար հիանալի միջոց: Նման եզրահանգման է եկել Օտտո Վարբուրգը դեռևս 1931 թվականին, երբ հայտարարել է, որ ուռուցքներն առաջանում են շաքարից:
Աշխատեք հրաժարվել արհեստական քաղցրացնող միջոցներից և բացառեք դրանց օգտագործում՝ փոխարենն օգտագործելով մեղր, արմավենու շաքար, թխկու օշարակ կամ ստեվիա (մեղրախոտ):
Վերամշակված միս
Նկատի ունենք բեկոնը, երշիկը և նրբերշիկը: Հավայան համալսարանի ուսումնասիրության վիճակագրական արդյունքների համաձայն՝ նմանատիպ մթերքները 67% -ով ավելացնում են ենթաստամոքսային գեղձի քացկեղի առաջացման հնարավորությունը:
Արհեստական բուծած ձուկ
Այսօր կոմմերցիոն ձկնաբուծությունը աճեցնում է հսկայական քանակության ձկներ սեղմ տարածքներում: Նմանատիպ պայմանները մեծացնում են ձկների ամենահնարավոր բակտերիաներով և վիրուսներով վարակվելու հնարավորությունը:
Այդ պատճառով ձկները հաճախ հագեցած են լինում թունաքիմիկատներով և հակաբիոտիկներով: Ավելի լավ է թեկուզ ոչ հաճախ, բայց գնելիս, թեկուզ թանկ գնով ընտրել միայն «վայրի» ձուկ:
Մարինացված և ծխեցված մթերքներ
Հաճախ մարինացված մթերքները իրենց մեջ ներառում են նիտրատներ, որոնց շնորհիվ հնարավոր էլինում այն երկար պահպանել: Նմանատիպ հավելումները կուտակվում են մեր օրգանիզմում և վնասում բջիջները: