Գիտնականները հայտնաբերել են, որ քնի քիչ տևողությամբ (օրվա մեջ 7-8 ժամից պակաս) կանանց մոտ սեռական բավարարվածության մակարդակը ցածր է, գրում է The Hindustan Times-ը:
Նոր հետազոտությանը մասնակցել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ:
56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում:
7-8 ժամից քիչ քնող տարեց մասնակիցներն` ավելի երիտասարդ մասնակիցների համեմատ, հազվադեպ են սեռապես ակտիվ: 70-ից բարձր տարիքի կանայք, ովքեր քնում են 5 ժամից քիչ, 30%-ով ավելի քիչ են վարում ակտիվ սեռական կյանք, քան նրանք, ովքեր քնում են 7-8 ժամ:
Այս ամենից հետևում է, որ դաշտանադադարի մեջ գտնվող կանանց սեռական բավարարվածության մակարդակը կախված է քնի տևողությունից:
Ի դեպ, այլ հետազոտության տվյալների համաձայն, դաշտանադադարի ժամանակ ինտիմ կյանքի որակը միանգամից չի նվազում: Միջինում սեռական ֆունկցիան ընկճվում է վերջին դաշտանից հետո հինգ տարիների ընթացքում:
Այսպես, հետազոտության մասնակից կանանց 75%-ն ասել է, որ ինտիմ կյանքը կարևոր է իրենց համար: