Ցածրկալորիական սննդակարգերը կարող են կյանքի տևողությունը երկարացնել, պնդում են Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության համաձայն՝ սնվելու ցածրկալորիական ծրագրերը թույլ են տալիս 18 տոկոսով կրճատել մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը:
Այս հետազոտության համահեղինակ Էլիսոն Ավենելը հայտարարել է, որ առավել օգտակար են ճարպի, շաքարի և ռաֆինացված ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերը, հայտնում է UPI գործակալությունը:
«Քաշի կորուստը սննդակարգի կալորիականության կրճատման ճանապարհով, որոնք նաև քիչ են պարունակում շաքար և ռաֆինացված ածխաջրեր, նվազեցնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը»,- հայտնել է նա:
Հիմա մասնագետները պարզում են՝ ցածրկալորիական սննդակարգերը կկարողանա՞ն արդյոք նվազեցնել սրտի կամ քաղցկեղի խնդիրների առաջացման հավանականությունը: Դրական դինամիկա չի հայտնաբերվել նաև քաշի նվազեցման ծրագրերում ֆիզիկական վարժություններ ընդգրկելու դեպքում:
med.news.am