Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրել է նոր, դեռևս վաճառքում չհայտնված կոշիկների հավաքածու՝ Off-White և Jimmy Choo-ի համագործակցությունից:
Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է HypeBae-ը: Հոլովակը զետեղված է պորտալի You-Tube-ալիքում:
Հոլովակում երևում են երկու զույգ նավկոշիկներ՝ սպիտակ՝ ժապավենակապով և պլաստիկե թափանցիկ՝ բյուրեղներով:
Հրատարակության տվյալներով՝ դրանք վաճառքում կհայտնվեն 2018 թվականի փետրվարին: