
Հարավային Կորեայում անվարորդ ավտոմեքենաների մրցարշավներ են կազմակերպել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են անցել անվարորդ ավտոմեքենաների մրցարշավները:
Անվարորդ մեքենաները մրցել են այն ավտոմեքենաների հետ, որոնք վարում էին ավտոմրցարշավորդները:
Անվարորդ ավտոմեքենաների շոուն Պանջո քաղաքում անցկացվել է առաջին անգամ: Շոուի ընթացքում այցելուներին նաև ցուցադրել են կորեական ավտոարդյունաբերության նորույթները, այդ թվում՝ անվարորդ ավտոբուս: