Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) ստեղծած վերջին կտավը 357 հազար ֆունտ ստեռլինգով (473,6 հազար դոլարով) վաճառվել է աճուրդով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Sotheby՚s աճուրդային տանը, որը նոյեմբերի 21-ին աճուրդ է անցկացրել Լոնդոնում:
«Ոսկե ձկնիկներով լճակ Չարթուելում» նկարը, որը Չերչիլն ստեղծել է մոտավորապես 1962 թվականին, այսինքն՝ մահվանից երեք տարի առաջ, գնահատվել էր 50-80 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 66-105 հազար դոլար):
Բրիտանացի քաղաքական գործիչը վրձինը ձեռքն է վերցրել համեմատաբար ուշ՝ 40 տարեկանում:
Նկարչությամբ նա շարունակել է զբաղվել է իր ամբողջ կյանքում՝ թողնելով 544 նկար, հիմնականում բնանկարներ և քաղաքային տեսարաններ: