Խորոված դեղձ նուշով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խորոված դեղձ նուշով

Խորոված դեղձը նուշով պատրաստելու համար անհրաժեշտ է.

Դեղձ՝ 6 հատ

Նուշ՝ 1 ճաշի գդալ

Շաքարավազ՝ 0,5 ճաշի գդալ

Կարագ՝ 10գր

Անհրաժեշտ է ջեռոցը տաքացնել մինչև 180°C, կիսել լվացած դեղձերը, հեռացնել կորիզը, էլեկտրական աղացով կամ բլենդեռով մանրացնել նախորոք թրջած, կեղևը հեռացրած և չորացրած նուշը, դրան ավելացնել շաքարավազ:

Դեղձերի կիսագնդերը կտրվածքով դեպի վեր շարել տապակի մեջ, յուրաքանչյուրի փոսիկի մեջ դնել ճկույտի եղունգից պակաս կարագի կտոր և մոտ 10 րոպեով ուղարկել ջեռոցը:

Այնուհետև դեղձերի մեջ լցնել մեկ թեյի գդալի չափող նուշի և շաքարավազի խառնուրդից և կրկին ուղարկել ջեռոցը մինչև նուշը պատվի թեթևակի ոսկեգույն երանգով:

sherep.wordpress.com