Նավթի գինն այժմ կարգավորում է ոչ թե ОПЕК-ը, այլ Պուտինը. Bloomberg
Advertisement 1000 x 90

Նավթի գինն այժմ կարգավորում է ոչ թե ОПЕК-ը, այլ Պուտինը. Bloomberg

1 տարի առաջ ОПЕК-ը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացավ կարտելի ցանկում չընդգրկված երկրների համար նավթի հանույթի շուկայում սահմանափակումներ հաստատել: Այդ երկրների մեջ էր նաև Ռուսաստանը: Դա օգնեց Սաուդյան Արաբիային դուրս գալ 8-ամյա ճգնաժամից, որն ի դեպ նավթ արտահանող խոշորագույն երկիրն է: Ռուսաստանը, կատարել է ստանձնած պարտավորությունները և արդեն կես տարի է իր արդյունահանումը գտնվում է թույլատրելիի սահմաններում՝ 11 միլիոն բարել մեկ օրում:

«Ներկայումս համաշխարհային էներգետիկ արքան Պուտինն է»,- այսպես է ցիտում ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Հելիմ Քրոֆթին Bloomberg-ը:

Պայմանագրի երկարաձգման մասին Պուտինի ակնարկն արդեն բավարար էր, որ Մոսկվայում գտնվող Սաուդյան Արաբիայի արքա Սալմանը ОПЕК-ի հետ միասին պատրաստեր համապատասխան փաստաթղթերը: Անկախ ամեն ինչից, Էր Ռիադը վստահ չէ, որ ОПЕК-ից դուրս երկրները կպահպանեն իրենց քվոտաները:

Ռուսաստանը պատրաստ է մնալ սահմանված պարտավորությունների շրջանում՝ գները պահպանելու նպատակով. 2016-ի պայմանավորվածությունից հետո բարելի գինը 43-ից 63 դոլար էր դարձել: Հետագա աճը Ռուսաստանին ձեռնտու չէ: Որքան թանկ է նավթը, այնքան ուժեղ է ռուբլին, իսկ դա հարվածում է արտահանման աճին:

Որպես խոշորագոիւյն արտահանող Սաուդյան Արաբիան պատրաստ է լսել Ռուսաստանին, քանի որ Սաուդյան Արաբիան ինքը, գտնվում է ծանր վիճակում: Թագավորական ընտանիքի անդամների զանգվածային ձերբակալությունները ստիպեցին վերանայել նավթային գները, իսկ տնտեսության կայունությունը ուղիղ կախված է ռեֆորմների հեղինակ արքայազն Մուհամադ բին Սալմանից:

meduza.io

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը