8 մթերք, որ չի կարելի ուտել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

8 մթերք, որ չի կարելի ուտել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել

Elle.ru կայքը կազմել է այն 8 մթերքների ցանկը, որոնք չի կարելի ուտել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել:

690x445_0xd42ee42a_5933538421427210101

Ածխաջրի մեծ պարունակությամբ «սնեքեր». Երբ դուք ուտում եք հաց կամ ածխաջրերի մեծ պարունակությամբ այլ մթերք, օրգանիզմն այն վերածում է շաքարի, որն ուղղվում է արյան մեջ: Ի պատասխան այդպիսի «շաքարային շոկի»՝ օրգանիզմում ինսուլինի մեծ քանակ է արտադրվում, որպեսզի շաքարն արագ մարսվի: Այս ամենի արդյունքում արյան մեջ շաքարի քանակը նվազում է, և դուք քաղցի զգացում եք ունենում:

690x264_0xd42ee42a_3553508651427210091

Սառեցված մթերք: Որպեսզի թարմ մթերքը որքան հնարավոր է երկար մնա, մինչև սառեցնելը դրա մեջ նատրիում են ավելացնում, որը ջուրը պահում է օրգանիզմում:

690x490_0xd42ee42a_4421972831427210070

Ցելյուլոզի մեծ պարունակությամբ բատոններ: Ցելյուլոզը կարևոր է օրգանիզմի համար, սակայն պետք չէ, որ այն միանգամից մտնի օրգանիզմ: Այն օրգանիզմ պետք է մտնի փոքր քանակով՝ ողջ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում թարմ բանջարեղեն և մրգեր կերեք, որոնք հարուստ են բնական ցելյուլոզով:

690x460_0xd42ee42a_9131876641427210056

Անյուղ մթերք: Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ մենք 30 տոկոսով ավելի շատ ենք մթերք ուտում, եթե այն յուղեր չի պարունակում:

690x451_0xd42ee42a_11959233701427210038

Նոր քամած հյութեր: Որպեսզի նարնջի հյութ ստանաք, ձեզ անհրաժեշտ է մոտ 5 նարինջ: Իսկ հագենալու համար ձեզ բավարար է նաև միայն մեկ նարինջը:

690x689_0xd42ee42a_11745204071427210022

Առանց շաքարի ըմպելիքներ: Հրաժարվեք դիետիկ գազավորված ըմպելիքներից, որոնք միստիկ կերպով կալորիաներ չեն պարունակում: Դրանք փոխարինեք սովորական ջրով, որի մեջ կարող եք նաև կիտրոն ավելացնել:

690x460_0xd42ee42a_17010493201427210006

Մեծ փաթեթավորման մեջ պահվող մթերք: Որքան շատ ուտելիք կա փաթեթի մեջ, այնքան դժվար է կանգ առնել:

690x458_0xd42ee42a_3134835241427209763

Կոկտեյլներ: Ալկոհոլն ու նիհարելն անհամատեղելի են: Դրանցում մեծ քանակով կալորիաներ են պարունակվում, որոնք ձեզ չեն հագեցնում:

Թարգմանությունը՝ 168.am-ի