Եթե խանութում կոտրել եք չգնված ապրանքը, մի՛ վճարեք դրա համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եթե խանութում կոտրել եք չգնված ապրանքը, մի՛ վճարեք դրա համար

Ահա, թե ինչ է հարկավոր անել:

Վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված: Եթե որևէ բան եք կոտրել սուպերմարկետում, ապա մի անհանգստացեք և մի պատրաստվեք հատուցել ձեր անզգուշության համար: Եթե միտումնավոր դա չեք արել, ապա դուք պարտավոր չեք փոխհատուցել:

Օրինակ՝ անզգուշաբար անցնելով, շուռ եք տվել դարակի ծայրին դրված գինու շիշը: Հետևեք, թե արդյո՞ք դարակի վրա կան հատուկ ելուստներ՝ ապրանքը ամուր պահելու համար: Եթե ոչ, դուք մեղավոր չեք:

Գոյություն ունեն ապրանքի դասավորության այլ ստանդարտներ էլ. օրինակ՝ տաղավարների միջև հեռավորությունը ամենաքիչը պետք է լինի 1.4 մետր:

Մակերեսի մեծացմամբ, պետք է մեծանա նաև տաղավարների միջև հեռավորությունը. 1.4մ – 100քմ մակերեսի դեպքում, 1.6մ – 100-150քմ, 2 մ – 150-400քմ, 2.5մ-400 քմ առևտրային մակերեսի ժամանակ:

Երբ միանգամից հայտվում է անվտանգության աշխատակիցը, թույլ մի տվեք, որ աշխատակիցները ձեզ վախեցնեն կամ սպառնան, պայուսակը խլեն և այլն: Հիշեք. միայն դատարանը իրավունք ունի ստիպել ձեզ վճարել: Դուք պարտավոր չեք դա անել տեղում և միանգամից:

Դեռ ավելին, դուք առևտրի կազմակերպման խախտումները նկատելով, կարող եք բողոքի գիրք պահանջել: Հնարավոր է, որ նման պահանջ ներկայացնելով անվտանգությունը և աշխատակիցները կհանդարտվեն, քանի որ նրանք վախենում են դատական քաշքշուկից: Իսկ եթե շարունակեն ճնշել ձեզ, առաջարկեք դիմել դատարան: Ձեր կողմից կարող եք նաև սպառնալ, որ կբողոքեք սպառողների իրավունքների պաշտպանության պետական մարմնին:

dnilife.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը