Սանրվածքի ընտրությունը պատասխանատու և կարևոր գործ է։ Չէ որ ինչպես թատրոնը սկսում է կախիչից, այնպես էլ ձեր արտաքինը սկսում է ճիշտ սանրվածքի ընտրությունից, որը պետք է համապատասխանի դեմքի ձևին, զարդարի, այլ ոչ թե իր տարօրինակ կառուցվածքով փչացնի արտաքինը։
Բոբ կտրվածք. Դասական բոբը ամենականացի եւ հետաքրքիր տարբերակներից է։ Դժվար թե այն երբեւէ դուրս գա նորաձեւությունից։ Այն հիանալի ընդգծում է դիմագծերը եւ տեսողականորեն երկարեցնում պարանոցը։
Կառե. Այն բոբի «փոքրիկ եղբայրն է»։ Ասիմետրիկ կառե, շատ կարճ, երկարեցված, ալիքավոր կառե. ընտրեք որը ցանկանում եք, այն «թանկարժեք կերպար»-ի հոմանիշներից է դարձել։
Աստիճանական՝ շերտավոր կտրվածք. Շերտավոր կտրվածքները միշտ էլ առաջնորդային դիրքերում են։ Դրանք չեն պահանջում բարդ հարդարում, գրավիչ են թվում և կերպարը զգալիորեն դեպի դրականն են փոխում։
Պիքսի. Այն գալիս է հեռավոր 60-ականներից։ Նման կտրվածքն արդեն մի քանի տարի է չի կորցնում իր ակտուալությունը։ Այն ինքնավստահ կնոջ կերպար է ստեղծում։