Բրիտանացի դիետոլոգ Ռոբ Հոբսոնը համարում է, որ սեռական ցանկության մակարդակը մեծամասամբ կախված է այն մթերքներից, որոնք մարդը գործածում է։ Դրանք ունակ են անմիջական ազդեցություն թողնել օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա, մասնավորապես, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակի վրա։
Daily Mail պարբերականին սննդի հարցերով մասնագետը պատմել է նախաճաշի մասին, որի շնորհիվ հնարավոր է բարձրացնել լիբիդոն։
Հոբսոնի կարծիքով՝ լիբիդոյի բարձրացման համար անհրաժեշտ է նախաճաշին օգտագործել վիտամին D-ի բարձր պարունակությամբ սննդամթերք։ Նման սննդամթերքներից են սունկը, ձուն, սկումբրիան ու այդ վիտամինով հարստացված չոր նախաճաշերը։
Այդ մթերքները հատկապես կարևոր են ձմռանը, երբ ցերեկվա տևողությունը կարճ է, ու մարդը չի կարողանում ստանալ վիտամինի անհրաժեշտ քանակությունը արևի լույսից։
Նշենք, որ վերջերս վիտամին D-ին բազմաթիվ հետազոտություններ են նվիրված։ Շատ երկրներում նկատվում է մարդկանց մոտ այդ վիտամինի պակաս՝ ընդ որում ոչ միայն աշխարհագրական դիրքի պատճառով, այլև որովհետև մարդիկ սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել մաքուր օդին՝ արևի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ։ Մասնավորապես, ըստ հետազոտությունների, վիտամին D-ի պակաս կա նաև արևային Հայաստանի բնակիչների մոտ։
Վերջին հետազոտությունների տվյալներով՝ վիտամին D-ն, օստեոպորոզի կանխարգելումիցբացի, նաև նպաստում է մետաբոլիզմին, բարձրացնում է բեղմնավորման հավանականությունը, նպաստում է այրվածքների արագ ապաքինմանը, պաշտպանում է սուր շնչառական հիվանդություններից, ասթմայից ու վաղ դաշտանադադարից, լավացնում է սրտի աշխատանքը։
med.news.am