Ինչպես ընտրել ձմերուկ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ընտրել ձմերուկ

Հաճախ մեզ թվում է, թե ձմերուկ ընտրելը շատ բարդ գործ է: Բայց իրականում դա այդքան էլ դժվար չէ: Եվ այսպես.

Հողի հետքը

10-109

Դեղին կամ հողի հետքը, դա հասունանալու ժամանակ հողի հետ շփման տեղն է: Հասած պտղի մոտ դա պետք է լինի բոսորադեղնագույն կամ դեղնանարնջագույն, բայց ոչ սպիտակ:

«Սարդոստայնով»

12-62

Ձմերուկի վրա շագանակագույն հետքերը վկայում են այն մասին, որ մեղուները փոշոտման ժամանակ շատ են հպվել ձմերուկի հյուսվածքներին: Որքան հաճախ է տեղի ունեցել փոշոտումը, այնքան քաղցր է ձմերուկը:

Սեռը որոշելով 

13-41

Այգեպանները ձմերուկի պտուղները տարանջատում են «տղաների» և «աղջիկների»: «Տղաները» ձվաձև և ավելի ջրալի են: Իսկ «աղջիկները» կլորավուն են և շատ քաղցր:

Քաշով և ծավալով

14-43

Ավելի լավ է ընտրել միջին չափի ձմերուկ: Եվ պետք է հիշել, որ լավ ձմերուկը իր չափերի համեմատ ավելի ծանր է:

Պոչով

15-40

Չորացած պոչը միշտ ցույց է տալիս, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է և թարմ, ուրեմն ձմերուկը դեռ խակ է:

Աղբյուրը՝ http://womenssecrets.me/