Անգլիական սուրբծննդյան կեքս. նման կեքս Դուք երբեք չեք պատրաստել:
Բաղադրիչներ
Չրերի խառնուրդի համար
- Ծիրանաչիր – 110 գ
- Սև սալորի չիր (առանց կորիզի) – 110 գ
- Չորացրած բալ – 110 գ
- Սև չամիչ – 110 գ
- Բաց չամիչ – 110 գ
- Խուրմա – 50 գ
- Թզի չիր – 50 գ
- Կոնյակ – 100 մլ
- Նարինջ – 1 հատ
Կեքսի համար
- Ալյուր – 100 գ
- Նշի ալյուր – 50 գ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 100 գ
- Կարագ – 100 գ
- Բալի կամ ծիրանի ջեմ – 3 ճ/գ
- Մեղր – 1 ճ/գ
- Դարչինի, կոճապղպեղի, մշկընկույզի, հոտավետ պղպեղի խառնուրդ – 1 թ/գ
- Կոնյակ
Զարդարելու համար
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Շաքարի փոշի – 2 ճ/գ
- Կիտրոնի հյութ – 1 կաթիլ
- Մարցիպանից պատրաստված մրգեր
Պատրաստման եղանակը
- Չրերից պատրաստել կոնյակային խառնուրդ: Բոլոր չրերը լվանալ, չորացնել: Կտրատել հավասար չափերի: Կտրատված չրերը տեղավորել թասի մեջ, ավելացնել նարնջի քերած կեղևը:
- Առանձին թասի մեջ քամել նարնջի հյութը: Նարնջի հյութին կոնյակ ավելացնել:
- Չրերը լցնել բանկայի մեջ, վրան ավելացնել կոնյականարնջային խառնուրդը: Ծածկել բանկան, թափ տալ և թողնել 1-2 շաբաթ սենյակային ջերմաստիճանում:
- Պատրաստել վառած շաքար. թավայի մեջ լցնել 100 գ շաքարավազ: Վրան լցնել 1 ճ/գ ջուր, ավելացնել 10 գ կարագ: Ամբողջությամբ լավ հալեցնել:
- Կեքսի կաղապարը յուղապատել և նախապատրաստել թխման համար նախատեսված թղթով:
- Թասի մեջ լցնել մանրացրած (ալյուր դարձրած) ընկույզը, ալյուրի կեսը, համեմունքները և կարագը: Լավ հարել հարիչով:
- Առանձին հարել վառած շաքարը, շաքարավազը և ձուն:
- Ձվային խառնուրդը լցնել ալյուրայինի մեջ:
- Թողնել հարելը 5 րոպե:
- Ավելացնել ջեմը, լցնել մեղրը և մնացած ալյուրը:
- Մի փոքր խմոր առանձնացնել: Մնացած խմորին ավելացնել չրերը: Զգուշությամբ խառնել:
- Լցնել նախապատրաստած կաղապարի մեջ: Վերևից լցնել առանձնացրած խմորը և հավասարեցնել:
- Թխել 140 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 3.5-4 ժամ:
- Պատրաստի կեքսի վրա կոնյակ քսել՝ առանց կաղապարից հանելու:
- Կեքսը փաթաթել թխման համար նախատեսված թղթով, հետո՝ փայլաթիթեղով, և մեկ օր թողնել սենյակային ջերմաստիճանում:
- Հետո կեքսը հանել կաղապարից, դնել թղթի վրա:
- Կեքսը նորից փաթաթել թղթով, հետո փաթաթել սննդային թաղանթով, թողնել այդպես 1 շաբաթից մինչև 1 ամիս:
- Ձվի սպիտակուցը հարել շաքարի փոշու և կիտրոնի հյութի հետ: Կեքսը մատուցելիս ստացված զանգվածը լցնել վրան և զարդարել մարցիպանե մրգերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը