Աճուրդով երբեւիցե վաճառված ամենաթանկ պայուսակը գնահատել են 2,3 մլն հոնկոնգյան դոլար (382 հազար ամերիկյան դոլար): Այդ մասին հաղորդվում է Christie’s աճուրդների տան կայքում:
Hermes մակնիշի Niloticus Crocodile Himalaya Birkin 30 մոդելը, որը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ զարդարված ադամանդներով, վաճառել են Հոնկոնգի աճուրդում: Գնորդի վերաբեյալ տեղեկատվություն չի հայտնվում, նա աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Հունիսի սկզբին Հոնկոնգում Christie’s-ի աճուրդում վաճառվել էր Hermes Birkin պայուսակը: Դրա դիմաց վճարել էին 377 հազար դոլար:
Hermes նորաձեւության տունը հիմնադրվել է Ֆրանսիայում 1837 թվականին թամբագործ Տիերի Հերմեի կողմից: Սկզբնապես տունը մասնագիտանում էր թամբագործական արտադրանքի՝ ձիու սանձերի, թամբերի պատրաստման բնագավառում. ներկայում արտադրում է կաշվե եւ մետաքսե աքսեսուարներ, հագուստ, կոշիկ ժամացույցներ, զարդեր, պարֆյումերիա եւ ինտերիերի առարկաներ:
Birkin պայուսակը կոչվել է բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Ջեյն Բիրքինի պատվին: Այդ պայուսակների գներն սկսվում են 10 հազար դոլարից: