Այս սուֆլեն կարելի է պատրաստել յուրաքանչյուր տեսակի լյարդից՝ հավի, տավարի, խոզի, բադի, սագի և հնդկահավի: Պատրաստման գործընթացը յուրաքանչյուրի դեպքում նույնն է: Եվ քանի որ սուֆլեն պատրաստվում է ջեռոցում և առանց բանջարեղենի նախնական տապակման, ապա այն կարելի է համարել միանգամայն դիետիկ ուտեստ:
Բաղադրիչներ
- Հավի լյարդ – 500 գ
- Կաթ – 200 մլ
- Սպիտակաձավար – 50 գ
- Ձու – 2 հատ
- Աղ
- Բուսայուղ
- Սոխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Լյարդը լվանալ, լավ մաքրել, կտրատել:
- Վրան կաթ լցնել և թողնել 20-30 րոպե:
- Կաթով լյարդին ավելացնել սպիտակաձավար, աղ և մանր կտրատված սոխ: Ավելացնել ձուն:
- Հարել զանգվածը ձեռքի բլենդերով՝ մինչև միասեռ դառնալը:
- Ստացված զանգվածը տեղավորել կաղապարի մեջ, կաղապարը դնել ջրով լցված տարայի մեջ:
- Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 35 րոպե գոլորշու վրա պատրաստել սուֆլեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը