Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այս փուլում նկարահանվում է «Էլենի օրագիրը» երիտասարդական հեռուստասերիալում, նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակն Արվին Քոչարյանն է։ Դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել, որ Արվինի հետ համագործակցելու ցանկություն վաղուց ուներ, սակայն սա իրենց առաջին համատեղ աշխատանքն է։
«Մինչև Արվինի առաջարկը մտադրություն ունեի ֆոտոշարք անել իր մոտ։ Շատ ավելի լավ ստացվեց, որ առաջարկն իր կողմից ստացա, որովհետև այս դեպքում մեր մտքերը և տրամադրվածությունը փոխադարձ էին։ Կերպարները նախապես մտածված էին, սակայն որոշ բաներ տեղում ենք որոշել։ Արվինն անսահման երևակայություն ունի։ Կերպարների ստեղծման դոմինանտն ինքն է»,– ասաց Իննան։
Դերասանուհու ֆոտոշարքը շատ բաց համարել չի կարելի, սակայն կերպարներից մեկում փորձել են որոշակի համարձակություն մտցնել։ Իննայից հետաքրքրվեցինք` ո՞րն է բաց ներկայանալու իր սահմանը։
Ամբողջը՝ life.tert.am