Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բարդ է, բայց հնարավոր է՝ անհրաժեշտ ջանքեր գործադրելու դեպքում։ Ոչ մի դեպքում չի կարելի հանձնվել. պետք է հետևել առողջ սնվելու կանոններին ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Մարմնի այս հատվածում կուտակված ճարպերից ազատվելու գործում ձեզ կօգնի նաև այս բնական ըմպելիքը։
Fithacker.ru-ն գրում է, որ բաղադրիչներից յուրաքանչյուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպն ու տոքսինները՝ հավասարակշռելով pH-ի մակարդակը, վերականգնելով օրգանիզմի հիմնական կարողությունները։ Ըմպելիքը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի աշխատանքի համար։
Բաղադրիչներ
- 5 լիտր ջուր
- 1 կիտրոն
- 2 նարինջ
- 1 լայմ
- 3 ճաշի գդալ խնձորի քացախ
- 3 թեյի գդալ մանրացրած իմբիր։
Պատրաստման եղանակը
Կտրատեք նարինջը, կիտրոնն ու լայմը և քամեք հյութը։ Իմբիրն ու քացախը խառնեք։ Ըմպելիքն օգտագործեք կեսօրին։ Օգտագործեք 5 օր շարունակ։ 3 օր ընդմիջեք, կրկնեք ևս 5 օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը