Ինչ տեսք ունի հիմա Իրինա Պոնարովսկայան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ տեսք ունի հիմա Իրինա Պոնարովսկայան

«Իռան ոչ մի տեղ չի հայտնվում: Ընդհանրապես, նրան ոչ մի տեղ չեմ հանդիպում: Ընկերները նույնպես: Չգիտեմ, թե անհետացման ինչ դրդապատճառներ կան: Շատ տարօրինակ պատմություն է ինձ համար»,- ասում է Վրաստանի ժողովրդական արտիստուհի Իա Նինիձեն:

Իսկապես, երգչուհի Իրինա Պոնարովսկայան, որը հպարտությամբ կրում էր ԽՍՀՄ «Միսս Շանել» տիտղոսը, անհետացել է լրագրողների և հեռուստաէկրանների ռադարներից: Սակայն հայտնի երգչուհու մտերիմները պատմեցին նրա մասին:

Ասում են, թե բիզնեսմեն և դիզայներ Իրինա Պոնարովսկայան, որն արդեն երկար տարիներ ապրում է մեկ Էստոնիայում, մեկ Նորվեգիայում, դիզայն ստուդիաներ ունի այդ երկրներում, հաճախ այցելում է Ս. Պետերբուրգ, տեղի ցուցադրություններին: Նա շատ է հետևում իր կազմվածքին և պատրաստ է ամիսներով ծոմ պահել: Սակայն նաև պարզ է դարձել, որ խիստ դիետան հիմքեր ունի. ընդհանուր առողջ վիճակը պահպանելու համար նման խիստ կենսակերպ իրեն խորհուրդ են տվել բժիշկները: Այս մասին պատմել է Իա Նինիձեն:

Ըստ վրաց երգչուհու, նա հաճախ է լինում Տալլինում, ուր ապրում է իր միակ զավակը՝ 32-ամյա Էնթոնի Ռոդդը: Հիշեցնենք, որ Էնթոնիի հայրը «Рябиновые бусы» հիթի կատարող, սևամորթ ջազմեն Վեյլանդ Ռոդդն էր:

Նրանք բաժանվել են, երբ տղան դեռ փոքր է եղել, պատճառը ամուսնական դավաճանությունն է եղել, այն ժամանակ, երբ Իրինան փոքր երեխային է մեծացրել:

Ռոդդին հիշում են միայն Իրինայի միջոցով, այդքանը:

«Ինչևէ, հիմա Իռան երջանիկ է»,- այս մասին հայտնեց նրա մյուս ընկերուհին՝ երգչուհի Ազիզան: «Իռան՝ բարի մարդ է»,- ասաց նա,- « …և երջանիկ է այն տղամարդը, ում կողքին Իռան է»:

2010 թվից Պոնարովսկայան անընդհատ թռիչքների մեջ է. Մեկ Էստոնիայում է, մեկ՝ Նորվեգիայում, շատ քիչ է հայտնվում Ռուսաստանում:

tviget.net

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը