Երաժիշտ Քրիստ Մանարյանը Facebook-ի իր էջում կիսվել է երգչուհի Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգով և գրել է։
«Երբեք, երբեք ու երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը կաշկանդում ու կաթվածահար էր անում հոգիս և էդպես էլ թույլ չտվեց, որ գամ, մարդավարի խոնարհվեմ տաղանդիդ ու, հատկապես, քո առջև, և որին ինչ անուն ասես տվեցի, թեև իրական անունն էր Ակնածանք: Ես ուր, Էլվինան ուր… թեև էնքան մոտիկ էինք և՛ Երևանում, և՛, հատկապես՝ Գլենդելում….
Կներես, Վարպետ, հազար անգամ կներես»,– գրել է նա։