Ո՞վ է սպանել պոռնոաստղ Էյմսին, և ի՞նչ կապ ունի հասարակությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ է սպանել պոռնոաստղ Էյմսին, և ի՞նչ կապ ունի հասարակությունը

23-ամյա պոռնոաստղ Էյմսն ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ նրան սկսել են հալածանքների ենթարկել՝ ինտիմ տեսարանում գեյ պոռնոդերասանի հետ նկարահանվելու մասին մեկնաբանությունների համար:

Աղջիկը հասարակաց տներում սկսել է աշխատել երեք տարի առաջ: Նա զինվորականների ընտանիքից է եղել: Պոռնոֆիլմերում նկարահանվելու նրա որոշումը շատ ծանր է եղել ընտանիքի համար:

23 տարեկանում նա կարողացել է որոշակի ճանաչում ձեռք բերել՝ նկարահանվելով 270 ֆիլմում: Արժանացել է բազմաթիվ պարգևների:

Թվիթերյան իր էջում աղջկա վերջին գրառումը հետևյալն է եղել. «Ով կարող է փոխարինել ինձ վաղը @EroticaXNew-ի նկարահանումներին։ Ի՞նչ կանեիք դուք, եթե իմանայիք, որ վաղը նկարահանվելու եք մի տղայի հետ, ով նկարահանվում է գեյ պոռնոֆիլմում»:

Աղջկա ընկերները պատմել են, որ աղջկա այս գրառումից հետո մեղադրանքների մեծ ալիք է սկսվել: Նրան մեղադրել են հոմոֆոբիայի մեջ: Նա սկսել է պայքարել բողոքի ալիքի դեմ և բացատրել իր դիրքորոշումը:

«Ես հոմոֆոբ չեմ, շատ աղջիկներ չեն աշխատում այնպիսի տղաների հետ, ովքեր նկարահանվել են գեյ պոռնոֆիլմերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ես իմ մարմնին վտանգի տակ չեմ դնում, որովհետև չգիտեմ, թե ինչ են անում նրանք իրենց անձնական կյանքում»:

ԼԳԲՏ ակտիվիստներն աղջկան հոգեկան մեծ ճնշումների են ենթարկում:

Մի քանի օր անց աղջիկը հայտնվում է դեպրեսիայի մեջ, որից հետո որոշում է ինքնասպանություն գործել: Մահացածի գործընկերները ցնցվում են նրա մահվան մասին լսելով: Բոլորը համարում էին նրան աշխարհի ամենալավ և բարի մարդկանցից մեկը: Դերասանուհու մարմինը հայտնաբերվել է Կալիֆորնիա նահանգի Քամարիլո քաղաքում գտնվող իր բնակարանում:

blognews.am