Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 308 կկալ
Սպիտակուցներ – 33.8 գ
Ճարպեր – 12.5 գ
Ածխաջրեր – 15.3 գ
Բաղադրիչներ
- Չորահաց – 2 ճ/գ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
- Կանաչի – 1 փունջ
- Սոխ – 2 հատ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Ալյուր – 2 ճ/գ
- Սպիտակ ձուկ – 1 կգ
- Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Շատ մանր կտրատել սպիտակ ձկան փափկամիսը, խառնել ձվի, ալյուրի, շաքարավազի, մանր կտրատված սոխի, կտրատված կանաչու հետ: Աղ և պղպեղ ցանել: Լավ հարել ձեռքով, որպեսզի ֆարշը ստացվի խիտ, բայց թեթև: Դնել սառնարանը 1 ժամ:
- Ձևավորել միջին կոտլետներ, թավալել չորահացի մեջ: Կոտլետները բոլոր կողմերից տապակել եռացող բուսայուղի մեջ՝ մոտ 7 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը