Տոմատի ապուր
Բաղադրիչներ
- Հաց չիաբատա (չոր) – 1 հատ
- Լոլիկ – 1.5 կգ
- Սոխ – 2 հատ
- Սխտոր – 4 ատամիկ
- Նեխուրի արմատ
- Ռեհան – 1 փունջ
- Ձիթապտղի յուղ
- Պղպեղ չիլի
- Աղ
Պատրաստման եղանակը
- Խորը կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, հետո ավելացնել մանր կտրատած սխտորը, սոխը և չիլին: Մի թեթև շոգեխաշել յուղի մեջ, հետևել, որպեսզի դրանք չմգանան:
- Լոլիկը կեղևազրկել: Կտրատել 4 մասի և ավելացնել կաթսայի մեջ: Ավելացնել նաև մանր կտրատած նեխուրի արմատը: Շոգեխաշել մոտ 1 ժամ:
- Մատուցելուց առաջ կաթսայի մեջ ավելացնել եռացրած ջուր, որպեսզի տոմատի խյուսը վերածվի ապուրի: Չոր հացը ջարդել մանր կտորների, ավելացնել ապուրի մեջ, աղ անել, եփել ևս մի քանի րոպե և վերցնել:
- Պատրաստի ապուրին ավելացնել մի փոքր ձիթապտղի յուղ: Համի բարելավման համար կարելի է վրան ցանել քերած պարմեզան: Զարդարել ռեհանի թարմ տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը