Budetezdorovy.ru-ն գրում է, որ արքայախնձորը բազմաթիվ կարևոր սննդարար նյութեր ու վիտամիններ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմի լիարժեք աշխատանքի համար։ Առաջարկվող ըմպելիքը կարող է օգնել մաքրել օրգանիզմը, թեթևացնել հոդացավերը, նիհարել ու ամրացնել իմուն համակարգը։ Արքայախնձորն առանձնանում է հետևյալ հատկություններով։
Լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը։
Լավացնում է նյութափոխանակությունը։
Հեռացնում է մակաբույծներին։
Պայքարում է բորբոքման դեմ։
Ամրացնում է ատամներն ու լնդերը։
Հավասարակշռում է էլեկտրոլիտների մակարդակը։ Օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղներն ու տոքսինները։
Լավացնում է տեսողությունը։
Օգնում է նիհարել։
Բաղադրիչներ
միջին չափի արքայախնձոր
անանուխի 6 տերև
1 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը
Մաքրեք արքայախնձորը, մանր կտրատեք։ Տարայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք արքայախնձորը, անանուխի տերևները։ Սառնարանում թողեք 8-10 ժամ։
Օգտագործման եղանակը
Առավոտյան արթնանալուց հետո՝ քաղցած վիճակում, խմեք 1 բաժակ։ Մնացածը խմեք օրվա ընթացքում։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը