Ամանորին ընդառաջ Instagram-ում տարածում գտած տոնածառ-հոնքերի թրենդը չի նահանջում:
Անցյալ շաբաթ կանադացի գեղեցկության բլոգեր Taylor R-ը ինստագրամում լուսանկար էր հրապարակել: Նա հոնքերը հակառակ ուղղություններով էր սանրել, ֆիքսել, ապա զարդարել փոքրիկ քարերով և ամանորյա աստղով: Նա առաջարկել էր ամանորյա սվիտերներով չսահմանափակվել և ձևավորել նաև հոնքերը:
Լուսանկարն ու ուսուցողական տեսանյութը շատ արագ տարածվեցին համացանցում՝ 3 օրում ստանալով ավելի քան 40 հազար հավանում: Կանադուհուն սկսել են հետևել բազմաթիվ օգտատերեր, ովքեր տեղադրում են տոնածառ-հոնքերի իրենց տարբերակը: