Fabiosa.com-ը գրում է, որ թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է՝ քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից մեկի շեղման դեպքում խանգարվում է ամբողջ հավասարակշռությունը։ Այդ պատճառով ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ակտիվացնել նյութափոխանակությունը սեփական հորմոնների միջոցով։ 6 միջոց, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ախորժակը զսպելու գործում կօգնի… համեղ մթերքը
Ուտելուց հետո հագեցածության և հաճույքի զգացման համար պատասխանատու է «լեպտին» հորմոնը։ Այն ամենաշատն ակտիվանում է սպիտակուցային մթերքի ընդունումից հետո։ Սպիտակուցային սննդի օգտագործումը կօգնի նվազեցնել քացի զգացումը, ազատվել ճարպային կուտակումներից՝ չկորցնելով մկանային զանգվածը։
Մկանային զանգված ձեռք բերեք
Հորմոնը, որը պատասխանատու է մկանային զանգվածի ձեռքբերման համար, ևս նպաստում է քաշի նվազմանը։ Խոսքը տեստոստերոնի մասին է՝ հորմոն, որն առկա է ինչպես՝ տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց օրգանիզմում։ Այն ակտիվացնելու լավագույն միջոցը քաշ բարձրացնելն է։
Մի հրաժարվեք նախաճաշից
Առավոտյան մթերքի ընդունմամբ «արթնացնում եք» հորմոններին։ Քնի ընթացքում սրտի զարկերն ու շնչառության հաճախականությունը դանդաղում են՝ ինչպես ամբողջ նյութափոխանակությանը։ Այդ պատճառով գիշերվա ընթացքում օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է այրում։ Օրգանիզմն «արթնացնելու» և նյութափոխանակությունն ակտիվացնելու համար հարկավոր է նախաճաշել։ Օրվա առաջին կեսին խորհուրդ է տրվում բուսական ծագման սպիտակուց օգտագործել, ինչպես նաև՝ ճարպեր և ածխաջրեր, բայց սահմանափակ քանակությամբ։
Նիհարեք նստած
Գերմանացի գիտնականների մի խումբ կարծում է, որ քաշի փոքր նվազումը հանգեցնում է վահանաձև գեղձի T3 և T4 հորմոնների մակարդակի երկարաժամկետ իջեցման։ Այս հորմոնների առավել ցածր մակարդակն իր հերթին՝ հանգեցնում է ավելի արդյունավետ նյութափոխանակության հանգստի ընթացքում։ Սա նշանակում է, որ 2-3 ավելորդ կիլոգրամից ազատվելու դեպքում կսկսեք նիհարելու գործընթաց, քանի որ արագ նյութափոխանակության պարագայում ավելորդ ճարպն ավելի արագ է այրվում, և դա տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ չեք շարժվում։
Հոգ տարեք քնի որակի մասին
Երբ անհրաժեշտ քանակով չեք քնում, լեպտինի մակարդակը նվազում է, ինչի հետևանքով մեծ է հավանականությունը, որ քնի պակասը կլրացնեք մթերքի օգնությամբ։ Օրգանիզմը «վերալիցքավորման» կարիք ունի, որը ստանում է քնի ընթացքում կամ մթերքից։ Բարդ չէ հասկանալը, թե այս տարբերակներից որն է նպաստում քաշի նվազմանը։
Շնչառական տեխնիկաներ օգտագործեք, ուշադրություն դարձրեք յոգային
Հետազոտությունները ցույց են տվել, որ փորձարկման մասնակիցների շրջանում, ովքեր շնչառական վարժություններ են կատարել մեկ ամսվա ընթացքում, նյութափոխանակությունը զգալիորեն արագացել է, օրգանիզմը սկսել է 37 տոկոսով ավելի շատ թթվածին ստանալ։
Ուշադրություն դարձրեք. խոսքը վերաբերում է սեփական հորմոնների ակտիվացմանը։ Արգելվում է որևէ հորմոնալ դեղամիջոց ընդունել նիհարելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը