Կանադայից և ԱՄՆ-ից գիտնականների մի խումբ ներկայացրել է նույնասեռական տղամարդկանց լույս աշխարհ գալու կենսաբանական բացատրությունը: Ուսումնասիրողները ավագ եղբայրների թվի ու կրտսեր նույնասեռական եղբոր ծնվելու միջև կապ են հայտնաբերել մայրական կողմում: Հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Մասնագետները հայտնաբերել են, որ նույնասեռական որդի ունեցող կնոջ արյան պլազմայում բարձր է NLGN4Y սպիտակուցի նկատմամբ հակամարմինների մակարդակը՝ այն մայրերի համեմատությամբ, որոնք բացառապես հետերոսեքսուալ երեխաներ ունեն:
Կախվածությունն ավելացել է կրտսեր նույնասեռական եղբոր և ավագ հետերոսեքսուալ եղբոր դեպքում: Հեղինակների խոսքով՝ այս հետազոտությունը «կարևոր քայլ է առաջ՝ տղամարդկանց սեռական կողմնորոշման աղբյուրները հասկանալու համար»: Այն նաև թույլ է տալիս ենթադրել, որ հոմոսեքսուալ սեռական կողմնորոշումը կապված է «տղամարդու սաղմնային ուղեղի զարգացման համար կարևոր սպիտակուցի նկատմամբ մայրական օրգանիզմի իմունային պատասխանի» բնույթի հետ:
NLGN4Y գենը նույնանուն սպիտակուցն է կոդավորում, որը պատասխանատու է բջջի արտաբջջային ու այլ բջիջների հետ կապվելու կարողության համար, մասնավորապես, սինապտիկ կապի ձևավորման համար:
NLGN4Y-ն արտահայտվում է գլխավորապես գլխուղեղում և շագանակագեղձում: