Ինչով զարմացնել հյուրերին Նոր տարուն. խորհուրդ է տալիս հանրահայտ հայ խոհարար Արա Մնացականովը
Advertisement 1000 x 90

Ինչով զարմացնել հյուրերին Նոր տարուն. խորհուրդ է տալիս հանրահայտ հայ խոհարար Արա Մնացականովը

Ձողաձուկ՝ պատրաստված ձիթապտղով և լոլիկով:

Բաղադրիչներ

  1. Ձողաձկան (треска) փափկամիս – 500 գ
  2. Ալյուր՝ թավալելու համար
  3. Աղ, պղպեղ
  4. Չերրի լոլիկ – 8 հատ
  5. Կոնսերվացված լոլիկ՝ սեփական հյութի մեջ – 500 գ
  6. Ռեհան – 1 ճյուղ
  7. Սոխ – 1 հատ
  8. Մուգ ձիթապտուղ՝ առանց կորիզի – 25 հատ
  9. Կապար (каперсы) – 30 հատ
  10. Կարմիր պղպեղ չիլի – 1 հատ
  11. Սխտոր – 4 ատամիկ
  12. Ձիթապտղի յուղ – 120 մլ
  13. Մաղադանոս – 1 ճյուղ
  14. Սպիտակ գինի – 30 մլ

Պատրաստման եղանակը

  1. Սկզբում պատրաստել սոուս «Նապոլի» ձկան համար. բլենդերով հարել կոնսերվացված լոլիկները սեփական հյութով՝ մինչև միասեռ զանգված դառնալը: Կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը և սոխը, դնել կրակին: Ավելացնել մանրացրած լոլիկները: Թույլ կրակի վրա եփել ռեհանի ճյուղի հետ՝ անընդհատ խառնելով: Եփել մինչև մի փոքր պնդանալը, աղ և պղպեղ ցանել:
  2. Առանց փշերի փափկամիսը կտրատել սթեյքի կտորների, աղ ցանել, մի փոքր թավալել ալյուրի մեջ և ձիթապտղի յուղի մեջ տապակել երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ձկան միսը տապակելիս թավայի մեջ ավելացնել մանր կտրատված չիլին և սխտորը, ձիթապտուղը և կապարը:
  3. Այդ ամբողջը միասին մոտ կես րոպե տապակել շատ ուժեղ կրակի վրա: Հետո ավելացնել սպիտակ գինի և թողնել, որ գոլորշիանա:
  4. Ձկան վրա ավելացնել «Նապոլի» սոուսը և շոգեխաշել ձողաձուկը՝ մինչև վերջնականապես պատրաստ լինելը: Վերջում աղ և պղպեղ ցանել և ավելացնել մանրացրած մաղադանոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը