Բժիշկ Պիեռ Դյուկանը հակասական ֆիգուր է դիետոլոգիայում: Մի կողմից՝ նրա դիետան արագ հեղինակություն է նվաճել, քանի որ շատ լավ արդյունքներ է բերում: Բայց կա նաև հակառակ կողմը. շատ բժիշկներ կասկածում են՝ արդյո՞ք նման սննդակարգն օգտակար է առողջության համար: Չէ՞ որ Դյուկանի դիետան հիմնված է բացառապես սպիտակուցային մթերքների և բանջարեղենի վրա: Սննդակարգը պետք է լինի առանց ճարպերի և ածխաջրերի:
Լսեք բժշկի իմաստուն խորհուրդները, նույնիսկ, եթե դիետան Ձեզ համար չէ: Պիեռ Դյուկանը տալիս է ընդհանուր խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ լավ տեսք ունենալ և պահել նորմալ քաշը:
Դյուկանի դիետան
- Լավ քնեք և կուշտ նախաճաշեք՝ ներառելով սպիտակուցային մթերքներ՝ ձու, կաթնաշոռ, անյուղ միս:
- Մի կերեք քայլելիս:
- Շատ զբոսնեք:
- Եթե Դուք բուսակեր եք, դա չի խանգարի սպիտակուցային դիետային: Սպիտակուց պարունակվում է նաև կաթնամթերքում, ձվի մեջ և ընդեղենում:
- Ձեր սննդակարգում օգտագործեք ջեռոցում կամ գրիլում պատրաստված սունկ:
- Լոլիկ, վարունգ, պղպեղ. իդեալական բանջարեղեններ, որոնք միշտ կան վաճառքում: Օգտագործեք դրանք մսային ուտեստի հետ. դա օգտակար է առողջության համար:
- Մի մոռացեք դդումի մասին:
- Կիվի, նարինջ, խնձոր, մանգո. լավագույն դիետիկ մրգերը:
- Խուսափեք բանանից, եթե ցանկանում եք նիհարել:
- Բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքը՝ ջուր:
- Կերակուր պատրաստելիս օգտագործեք սխտոր, պղպեղ, կարի և քրքում:
- Օգտագործեք ախնատերում (չիյ) սերմեր, որոնք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ օմեգա-3: Այս մթերքը կօգնի Ձեզ նիհարել՝ պահպանելով մաշկը հիասքանչ վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը