Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար,Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների և Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ:
Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach): Նշենք, որ այս գեղեցիկ և ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար,այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը: Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել էAuthor’s Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի,Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը: Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոնների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում,Լիտվայում և այլուր:
Օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition) Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել: Մրցույթի 1-ին և 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները` փոքրերի խմբում Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի այդ նրանք արժանացել հատուկ մրցանակների՝ ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառ և դրամական պարգևներ: Նշենք նաև, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում ևս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով:
Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում էԵրևանյան միջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի ևս Սարգսյանիաշակերտները հանդես կգան միջազգային փառատոններում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելու ձգտումով: Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալհանրապետության մարզերում և Արցախում: