Այս հոդվածում չկա որև զվարճալի փաստ Ադոլֆ Հիտլերի մասին: Երբ 1998-ին հանրության սեփականությունը դարձավ «Նացիստների հանցագործությունների բացահայտումը» փաստագրական աշխատությունը, լույս աշխարհ եկան ավելի քան 3 միլիոն գաղտնի փաստաթղեր, այդ թվում մի թղթապնակ, որը 1942 թվին կազմել էր ՍՍ Վարչությունը Ադոլֆ Հիտլերի մասին: Եվ այսպես,
Արտաքին տեսքը
Հիտլերը երբեք թույլ չի տվել իրեն մերկ երևալ որևէ մեկի առջև կամ լոգանքի ժամանակ: Կտրականապես չի ընդունել օծանելիք, կամ որևէ բույր իր մարմնի վրա:
Կարևոր չէ, ցուրտ է եղել դրսում, թե շոգ, ուրիշների ներկայությամբ երբեք վրայից չի հանել բաճկոնը կամ վերարկուն:
1923-ին նացիստական մամլո խոսնակ Դ-ր. Սեդվիկը փորձել է Հիտլերին համոզել ազատվել կարճ բեղից, քանի որ դա արդեն նորաձև չէ: Ադոլֆը հակադարձել է՝ դրանք կլինեն նորաձև, քանի որ ինքն է կրում:
Սոցիալական վարքը
Հանրային միջոցառումների, ընթրիքների ժամանակ, թույլ է տվել մտերմիկ զրույցներ ընդհանուր թեմաների շուրջ, լսել է, մասնակցել, բայց մի քանի ժամ անց, անպայման սկսել է մենախոսել: Նրա մենախոսությունները եղել են անթերի, քանի որ դրանց նախապես է պատրաստվել:
Սիրած թեմաներից խոսելիս, անընդհատ խոսքը սկել է հետևյալ բառակապակցություններով. «Երբ ես զինվոր էի…», «Երբ Վիեննայում էի…», «Երբ բանտում էի…», «…Կուսակցության արշալույսին…»:
Եթե Հիտլերը սկսում էր խոսել Վագներից և օպերաներից, ոչ ոք չէր կարող համարձակվել ընդհատել նրան: Բոլորին դաս էր տալիս, որի ժամանակ շատերը քնում էին:
Հակումները
Երբեք չի տարվել ոչ սպորտով, ոչ տարատեսակ խաղերով: Բացառություն կարելի էր համարել պատահական զբոսանքը:
Գտնվելով որևէ սենյակում, անընդհատ քայլել է:
Հիտլերի ձեռագիրն անթերի է եղել: Ժամանակի մեծագույն հոգեբան Կարլ Յունգը, 1937 թ. տեսնելով նրա ձեռագիր նամակը, ասել է, թե՝ կարծես կնոջ ձեռագիր լինի:
Ժամանցը
Հիտլերը շատ է սիրել կրկեսը: Նա գերագույն հաճույք է ստացել այն մտքից, որ ցածր աշխատավարձ ունեցող արտիստները, կարող են իրեն նման հաճույք պատճառել, իրենց հնարքներով:
1933 թ. մի քանի անգամ է կրկես գնացել: Չի զլացել, թանկ շոկոլադ է ուղարկել բոլոր կին կրկեսվարներին:
Չի սիրել վայրի կենդանիների հետ կրկեսային համարները: Հատուկ ուշադրություն է դարձրել և հոգ է տարել կրկեսի կին աշխատողների սոցիալական կացության համար:
Ամեն երեկո, Հիտլերը իր անձնական կինոթատրոնում ֆիլմեր է դիտել: Այն ֆիլմերը, որոնք արգելված են եղել լայն հանրության համար: Շատ է սիրել կատակերգությունները, հրեա կատակերգակներին: Նա նույնիսկ սիրել է հրեա երգիչներին, բայց անպայման լսելուց կամ դիտելուց հետո վատ է արտահայտվել այդ ամենի մասին, քանի որ ոչ արիական ծագման ստեղծագործություններ են եղել:
Հիտլերի ենթակաները, հատուկ նրա համար գաղտնի տեսավավերագրել են քաղբանտարկյալների տանջանքները, կտտանքները, որոնք դիտելով Հիտլերը գերագույն հաճույք է ստացել: Նրա համար հատուկ նկարվել են նաև էրոտիկ բնույթի լուսանկարներ և ֆիլմեր:
Շատ է սիրել իր մասնակցությամբ կինոքրոնիկոնը:
Շատ է սիրել գնչուական մեղեդին, Վագներին: Հատկապես սիրել է ամերիկյան ֆուտբոլային թիմերի հիմները, որոնցից ոգեշնչվելով ասպարեզ է դուրս բերել իր հայտնի «Զիգ, Հայլ» ողջույնի կոչը:
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը