
Տիեզերական տեխնիկա և էկեկտրական մեքենա արտադրող ամերիկյան Space the X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է ուղարկել Մարս, Ինստագրամի իր էջում հրապարկելով նկարը, Մասկն այն վերնագրել է՝ «Կարմիր մեքենա Կարմիր մոլորակի համար». «Նոր հրթիռների թեստային թռիչքների ժամանակ որպես բեռ սովորաբար օգտագործում են բետոնե կամ պողպատե բլոկներ: Դա չափազանց ձանձրալի է, և դրա համար մենք որոշեցիք ուղարկել ինչ-որ յուրահատուկ բան, մի բան, որ էմոցիաներ է առաջացնում: Որպես բեռ կծառայի Tesla Roadster- ը, որի միջոցով Մարսի ուղեծրի վրա կհնչի Դեյվիդ Բոուիի «Space Oddity» երգը», – գրել է նա: