Հայ կանայք սպեցիֆիկ դեմք ունեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ կանայք սպեցիֆիկ դեմք ունեն

Պրոֆեսիոնալ կոսմետիկայի հայտնի ապրանքանիշը՝ MAC-ը, ներկայացնում է ամանորյա հավաքածու՝ Snow Ball: Հավաքածուի հիմքում ձյան փաթիլներն են, որոնք փայլում են ադամանդների պես: Դիզայնը ևս  ձմեռային է՝ արծաթագույն և ոսկեգույն երանգների մեջ:

Արտաքինից արդեն աչք շոյող հավաքածուն նախատեսված է տարվա գլխավոր գիշերվա համար, իսկ ի՞նչ ենք ուզում Ամանորի գիշերը՝ իհարկե շատ փայլ ու լավ տրամադրություն, ինչն էլ ապահովում է Snow Ball փայլուն հավաքածուն:

Դեկտեմբերի 16-ին երևանյան  MAC-ում գեղեցկության իրական տոն էր՝ #MACSnowBall ամանորյա շքեղ հավաքածուի շնորհանդեսը: Այս առիթով Հայաստան էր ժամանել MAC-ի միջազգային դասի առաջատար դիմահարդար Կատերինա Պոնոմարյովան:

Փակ շնորհանդեսին հրավիրված էին Երևանի լավագույն դիմահարդարներն ու բյութի բլոգերները, որոնք առաջինը հնարավորություն ունեցան ծանոթանալ հավաքածուին: Wnews.am-ը ևս ներկա էր, մենք ոչ միայն  մասնակցեցինք Կատերինայի  վարպետության դասին,  ծանոթացանք MAC-ի ամանորյա միտումներին, փորձարկեցինք նոր ապրանքները:

Ամբողջությամբ՝ wnews.am