Հարթ որովայն ունենալու մասին երազում են շատերը։ Դրան հասնելու համար հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Fabiosa.com-ը գրում է, որ հնարավոր է հարթ որովայն ունենալ՝ նաև մարզվելով տան պայմաններում, առանց աթոռից վեր կենալու։
Յուրաքանչյուր վարժությունից հետո հանգստացեք 30 վայրկյան։ Փորձեք վարժությունները կրկնել նվազագույնը մի քանի անգամ։
Առաջին վարժություն
Նստեք աթոռի ծայրին։
Ծնկները հերթով մոտեցրեք որովայնին՝ ձեզ օգնելով ձեռքերով։
Երկրորդ վարժություն
Ձեռքերով հենվեք աթոռին։
Միաժամանակ ծնկները մոտեցրեք կրծքին։
Երրորդ վարժություն
Ոտքերը տեղափոխեք աջ, շարունակեք ծնկները ձգել դեպի ձեզ։
Կրկնեք վարժությունը մյուս կողմի համար։
Չորրորդ վարժություն
Նստեք աթոռին, իրանը շարժեք աջ, ձախ։
Ձեռքերը բացեք ուսերին հավասար։
Աջ ձեռքով թեքվեք դեպքի ձախ ոտք։ Վերադարձեք ելման դիրք, կրկնեք վարժությունը։
Հինգերորդ վարժություն
Ափերով բռնվեք աթոռներից, ձեռքերի ուժով ոտքերը պոկեք աթոռից։
Ծնկները բարձրացրեք, պահեք որովայնի դիմաց։ Պահեք այնքան, ինչքան կարող եք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը