Takprosto.cc կայքը ներկայացրել է 10 խորհուրդ ոճի մասին Էվելինա Խրոմչենկոյից:
- Ինչպիսին կոշիկներն են, այնպիսին էլ կյանքն է: Աստված մեզ ճաշակ է տվել, որպեսզի կարողանանք խնայել:
- Տաբատը կամ հրաշալի է, կամ ընդհանրապես գոյություն չունի: Հրաշալի տաբատը պետք է վիզուալ երկարացնի ոտքերը և փոքրացնի ազդրերը:
- Օրենք. հենց կինը սկսում է բարձրակրունկ հագնել, նրա անձնական կյանքում երջանիկ պահեր են սկսվում:
- Փոքր սև զգեստը գեղեցկություն կհաղորդի նույնիսկ ոչ երիտասարդ կնոջը: Միայն հիշեք, որ պետք է կրել սև զուգագուլպաներ:
- Չի կարելի կլոր շրջանակներով ակնոց կրել, եթե ձեր դեմքը կլոր է, և չի կարելի քառակուսի ակնոց կրել, եթե ձեր դեմքը քառակուսի է:
- Առանց պայուսակի կինը չափազանց կասկածելի անձ է: Ցանկացած կին պետք է կլատչ ունենա՝ երեկոյան միջոցառման համար, պետք է շղթայով փոքրիկ պայուսակ ունենա, ինչպես նաև՝ մեկ գործնական պայուսակ:
- Ամենօրյա խնամքը ճոխություն չէ, այլ ինքդ քեզ հարգելու ձևերից մեկը:
- Էլեգանտությունը ներդաշնակությունն ու չափն են:
- Չկան տգեղ կանայք, կան վատ վարսահարդարներ:
Պատրաստեց 168.am-ը