Fithacker.ru-ն ներկայացրել է սուլուգունի պանիր պատրաստելու բաղադրատոմսը։ Այն պարունակում է 4.23 գրամ սպիտակուց, 5.3 գրամ ճարպ, 3.94 գրամ ածխաջուր։
Բաղադրիչներ
- 200 մլ թթվասեր
- 3 ձու
- 1 լիտր կաթ
- 1 ճաշի գդալ աղ։
Պատրաստման եղանակը
- Կաթին ավելացրեք աղը։ Դրեք կրակին։
- Թթվասերը խառնեք ձվի հետ, ավելացրեք եռացող կաթին։
- Անընդհատ դանդաղ խառնեք։
- Եռացրեք 3-4 րոպե։
- Քամեք, դրեք ճնշման տակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը