Ամենաանտանելի հյուրերը. ո՞ր ազգի ներկայացուցիչներն են վաստակել ամենավատ զբոսաշրջիկի համբավը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամենաանտանելի հյուրերը. ո՞ր ազգի ներկայացուցիչներն են վաստակել ամենավատ զբոսաշրջիկի համբավը

Զբոսաշրջային բլոգեր Անդրեյ Անաշկևիչը որոշել է ներկայացնել ամբողջ աշխարհում զբոսաշրջային օպերատորների, օդանավակայանների ու հյուրանոցների աշխատակիցների կողմից «ամենասիրված» զբոսաշրջիկների ցանկը:

Ինչպես նշում է bigpicture.ru-ն, արտասահմանում հանգստի ժամանակ իրենց ոչ այնքան լավ պահվածքով աչքի ընկնող զբոսաշրջիկներն իսկական գլխացավանք կարող են դառնալ զբոսաշրջային բիզնեսի աշխատողների համար: Տեսնենք, թե որ ազգի ներկայացուցիչներն են վաստակել ամենաանցակալի ու վատ համբավ վայելող զբոսաշրջիկների անուն:

Չինացիներ

Աշխարհի ամենաանտանելի զբոսաշրջիկները, պարզվում է, չինացիներն են: Այն, որ զբոսաշրջային շուկան, մեղմ ասած, գերծանրաբեռնված է չինացի զբոսաշրջիկներով, գաղտնիք չէ: Հետաքրքիր է, որ Չինաստանի կառավարությունը ստիպված է եղել կազմել զգուշացումների ու արգելքների մի ամբողջ ցանկ՝ խիստ պատիժ սահմանելով արտերկրում իրենց կարգազանցությամբ աչքի ընկնող քաղաքացիների համար:  Այդ ցանկը կազմվել է օատրերկրյա օդանավակայանների ու օդանավերի ուղևորների բողոքների հիման վրա. չինացիներից խնդրում ու պահանջում են չանել այնպիսի բաներ, ինչպես, օրինակ, օդանավի դուռը բացելը, օդանավակայանի աշխատակիցներին ծեծելը, օդանավակայանի ու օդանավի գույքը փչացնելը և այլն:

Բացի այդ ՝ սելֆիների սիրահար չինացիներն այս հարցում նույնպես որևէ արգելք չեն ճանաչում և «no photos» արտահայտությունը նույնպես, կարծես թե, նրանց համար չէ. կարևոր չէ գտնվում են թանգարանում, թատերական ներկայացմանը կամ որևէ այլ տեղ:

Եվս մեկ խնդիրներ առաջացնող հանգամանքն այն է, որ չինացիները սովոր են ուտել երբեմն տհաճ ձայներ հանելով, ձկան փշերը թքելով կամ աղբը սեղանի տակ նետելով, ինչը հաճախ շոկի է ենթարկում այլազգի մատուցողներին:

Դե իսկ չինացիներին հյուրընկալող հյուրանոցներն ու բնակարանների անհատ սեփականատերերը հաճախ ստիպված են լինում հյուրերին ճանապարհելուց հետո մինի-վերանորոգում անցկացնել….

Բրիտանացիներ

Դաստիարակված ու պահպանողական բրիտանացիները միանգամայն այլ մարդ են դառնում, երբ հանդիպում են ալկոհոլի: Հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել այդ դեպքում՝ բավական է միայն համացունցում փնտրել «հարբած անգլիացի» բառերը:
Փողոցով մերկ վազելը, պատշգամբից լողավազան թռչելը, սեփական շողքի հետ կռիվ անելը… Այո, այս ամենին ստիպված են եղել ականատես լինել մարդիկ այն երկրներում, ուր բրիտանացիները մեկնում են հանգստի:

Բացի այդ՝ բրիանացիներին հյուրընկալած բազմաթիվ հյուրանոցներ հաճախ ստիպված են եղել բախվել նաև թունավորումների մասին կեղծ ահազանգերի ու փոխհատուցման պահանջների հետ:

Գերմանացիներ

Իսկ ահա գերմանցիներն` ի տարբերություն բրիանացիների, հարբեցողներով աչքի չեն ընկնում, սակայն փոխարենը՝ շատ պահանջկոտ են: Հյուրանոցներում հաճախ գանգատվում են, որ գերմանացի զբոսաշրջիկները կարող են աղմուկ բարձրացնել ու փոխհատուցում պահանջել ամենաչնչին մանրուքների համար:

Երբեմն գերմանացիների բողոքներն այնքան աբսուրդային են, որ իրենց արժանավոր տեղն են գտնում հումորային ամենատարբեր ժողովածուներում: Այդպես օրինակ Sorry, Ihr Hotel ist abgebrannt (Ներեցեք, ձեր հյուրանոցն այրվել է) գրքում կարելի  է գտնել գերմանացի զբոսաշրջիկների ամենաաբսուրդային բողոքներն ու պահանջները, որոնք նրանք ուղղել են իրենց զբոսաշրջային օպերատորներին:

Ամերիկացիներ

Ամերիկացի զբոսաշրջիկները երբեմն դեմ չեն փոքր-ինչ գինովնալ ու դուրս գալ որսի՝ մանր գողության:  Ամերիկացի զբոսաշրջիկներից շատերն ունեն այն հոմոզմունքը, որ հանգստավայրում կարող են անել այն ամենն, ինչ սիրտը կամենա:

Ամերիկացի զբոսաշրջիկների երկրորդ ամենամեծ խնդիրը՝ նրանք անըդհատ կորում են կամ կորցնում ինչ-որ բան:

Իսրայելցիներ

Ամենավատ զբոսաշրջիկի համբավ ունեն նաև իսրայելցիները: Նրանց պահվածքը շատ չի տարբերվում ամերիկացիներից ու բրիտանացիներից՝ հարբեցողություն, գողություն և այլն: Բացի այդ՝ նրանք սիրում են աղմկել իրենց սենյակներում, ինչը անհանգստություն է պատճառում մյուս հանգստացողներին:

Պարզվում է, որ իսրայելցիները նաև չեն առանձնանում իրենց առատաձեռնությամբ և եթե չինացի զբոսաշրջիկների տարօրինակությունները զբոսաշրջային ոլորտի աշխատողները հանդուրժում են հավելյան գումար աշխատելու հույսով, ապա իսրայելցիներից մեկ գրոշ անգամ ավելի ստանալն անհնարին է:

Ռուսներ

Դե իհարկե, ցուցակն ամբողջական չէր լինի առանց ռուսաստանցի զբոսաշրջիկների անունը շոշափելու: Նրանց պահվածքն արտերկրում շատերին է հայտնի՝ գողացված զուգարանային պարագաներ, կոտրված կահույք, սարսափելի պահվածք հյուրանոցի աշխատակազմի հետ շփվելիս, հարբած քաշքշուկներ, փչացած կենցաղային տեխնիկա կամ սպասք… Ինչպես ասում են՝ «Ռուսո տուրիստո օբլիկո մորալե»…

tert.am