Դուք անպայման կսիրեք այս աղցանը: takprosto-ն ներկայացնում է «Սիրելի ամուսին» աղցանի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- Ապխտած հավի կրծքամիս – 300 գ
- Շամպինիոն – 300 գ
- Ձու – 4 հատ
- Սոխ – 100 գ
- Հալած պանիր – 2 հատ
- Լոլիկ – 120 գ
- Մայոնեզ – 100 գ
- Սխտոր – 2 ատամիկ
Պատրաստման եղանակը
- Բարակ շերտատել շամպինիոնը: Շարել տաք տապակի մեջ և տապակել մոտ 10 րոպե՝ առանց յուղի:
- Տապակած շամպինիոնին աղ և պղպեղ անել, բուսայուղ ավելացնել:
- Մանր կտրատել սոխը և ավելացնել սնկին: Խառնել և տապակել ևս 10 րոպե: Դրանից հետո լցնել ափսեի մեջ և թողնել, որպեսզի սառչի:
- Խորանարդաձև շերտատել հավի կրծքամիսը: Ձուն պինդ եփել, սառեցնել և անցկացնել քերիչով:
- Պանիրները քերիչով անցկացնելուց առաջ մոտ 40 րոպե դնել սառնարանը: Դրանից հետո ավելի հեշտ կլինի դրանք քերել:
- Թասի մեջ խառնել քերած պանիրը և ձուն: Ավելացնել մայոնեզ և մանրացրած սխտոր: Լավ խառնել:
- Եկավ աղցանը հավաքելու ժամանակը: Պետք է հավաքել այն շերտերով՝ սունկ, ձվապանրային խառնուրդի կեսը, հավի ֆիլե, ձվապանրային խառնուրդի մնացած մասը: Աղցանը դնել սառնարանը 1 ժամ:
- Կտրատել լոլիկը: Հանել աղցանը սառնարանից և զարդարել լոլիկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը