Բաղադրիչներ
- Բադ – 1 հատ
- Նարինջ – 2-3 հատ
- Սերկևիլ – 1 հատ
- Բուսայուղ – 2 ճ/գ
5 Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բադը լվանալ և չորացնել:
- Լավ աղ և սև պղպեղ անել: Վրան բուսայուղ քսել: Դնել պերգամենտով պատած տապակին:
- Նարինջները 4 մասի բաժանել: Դնել բադի մեջ, կարել:
- Պատրաստել բադը 220-250 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե: Իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և պատրաստել ևս երկու ժամ: Ժամանակ առ ժամանակ տապակի յուղը լցնել վրան: Սերկևիլն օղակաձև կտրատել և ջեռոցից հանելուց 20 րոպե առաջ շարել բադի կողքերը:
- Պատրաստի բադը կտրատել մասերի և մատուցել նարնջի և սերկևիլի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը