Բաղադրիչներ
- Խեցգետնի ձողիկներ – 200 գ
- Կարմիր ձուկ – 200 գ
- Բրինձ – 150 գ
- Պինդ պանիր – 100 գ
- Կարմիր բուլղարական պղպեղ
- Լոլիկ
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Բրինձը եփել, թողնել՝ սառչի: Բուլղարական պղպեղից կտրել Ձմեռ պապի գոտին, թևքերը և գլխարկը: Մանր կտրատել խեցգետնի ձողիկները, մնացած պղպեղը, լոլիկը և ձուկը: Հիմա շերտերով հավաքել աղցանը (1-բրինձ, 2-խեցգետնի ձողիկներ, 3-կարմիր ձուկ):
- Անցնել զարդարելուն: Ձմեռ պապի դեմքը պատրաստել պանրից, մուշտակը՝ ձկից, մորուքը՝ բրնձից և քերած պանրից, աչքերը՝ սև հատիկ պղպեղից, քիթը՝ պղպեղից, հետո տեղավորել թևքերը, գոտին և գլխարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը