Բաղադրիչներ
- Սոխ
- Հավի կրծքամիս (ապխտած կամ գրիլ)
- Խաշած կարտոֆիլ
- Ընկույզ
- Խաշած գազար
- Խաշած ձու
- Պինդ պանիր
- Նռան հատիկներ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Աղցանն անհրաժեշտ է շարել շերտերով և յուրաքանչյուրին մայոնեզ քսել: Առաջին շերտը՝ մանր կտրատված սոխ (շարելուց առաջ մշակել եռացրած ջրով):
- Երկրորդ շերտ՝ խորանարդաձև կտրատված կարտոֆիլ:
- Երրորդ շերտ՝ մանր կտրատված հավի կրծքամիս:
- Չորրորդ շերտ՝ ընկույզ (մանրացրած բլենդերի օգնությամբ):
- Հինգերորդ շերտ՝ խորանարդաձև կտրատված գազար:
- Վեցերորդ շերտ՝ խոշոր քերիչով քերած ձու:
- Յոթերորդ շերտ՝ քերած պինդ պանիր:
- Վերևի շերտը զարդարել նռան հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը