Աղցան «Հարսնացու»
Advertisement 1000 x 90

Աղցան «Հարսնացու»

Սա շատ հասարակ և համեղ աղցան է: Բոլոր հյուրերիս այն դուր է գալիս:  Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել: Հաստատ չեք փոշմանի:

Բաղադրիչներ

300 գր. – ապխտած հավ

4-5 հատ – հավկիթ

1 հատ – հալած պանիր

2 հատ. – ոչ մեծ կարտոֆիլ

Գլուխ սոխ՝ ըստ ճաշակի, կարելի է նաև կանաչ սոխ

Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Խաշել ձուն և կարտոֆիլը

Մանր կտրտել հավը

Կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, ձուն՝ մանր: Ընդ որում սպիատակուցն ու դեղնուցն առանձին-առանձին:

Մարինացնում ենք գլուխ սոխը (մանր կտրտում ենք, 20 րոպե թողնում ենք 1 ճ/գ քացախի և 1 բաժակ տաք ջրի խառնուրդի մեջ):

Դասավորում ենք «Հարսնացու» աղցանը շերտերով՝ նրանց միջև քսելով մայոնեզ:

1-ին շերտ. հավ և մայոնեզ

2-րդ շերտ. մարինացված սոխ

3-րդ շերտ. կարտոֆիլ, մայոնեզ

4-րդ շերտ. դեղնուց

5-րդ շերտ. հալած պանիր, մայոնեզ

6-րդ շերտ. սպիտակուց

Ըստ ցանկության կարող եք շերտերը կրկնել և ավելացնել մայոնեզ՝ ըստ ճաշակի: Թողնում ենք աղցանը մի քանի ժամ, որ ներծծվի:

Դուք նաև կարող եք պարզապես խառնել աղցանի բաղադրիչներն իրար և ավելացնել մայոնեզը: Այսպես այն ավելի արագ է կատարվում, և համը նույնն է մնում:

Բարի ախորժակ