Fashion United հրատարակությունը տարբերակներ է առաջարկել, թե ինչ տեսք կարող էր ունենալ հեքիաթային հերոս Սանտա Կլաուսն արդի աշխարհում: Ուրվանկարները հրապարակված են կայքում:
Նկարներից մեկում Սանտան պատկերված է կարմիր վանդակավոր կոստյումով՝ Gucci-ի նախշազարդ օձիքով: Նա ձեռքին սմարթֆոն է բռնել:
Մյուս վարիացիաներում նրա հագին Calvin Klein-ի ջինս է և կիսավերարկու, Louis Vuitton-ի կոստյում և Supreme-ի պայուսակ, Raf Simons-ի վերարկու և Vetements-ի մարզահագուստ, մարզակոշիկներ ու շարֆ:
Նաեւ նշվում է, որ Սանտային հարկ կլիներ կրել plus size հագուստ, իսկ ներկայում տղամարդկանց մեծ չափսերի հագուստի շուկան գնահատվում է 1 մլրդ դոլար: Գիտնականներն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ ժամանակի հետ տղամարդիկ ավելի են խոշորանում: