Steptohealth.ru կայքը գրում է, որ ավելորդ կիլոգրամներից հնարավոր է ազատվել՝ առանց փորձելու դաժան դիետաներ:
- Աշխատեք օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնել 85-ով՝ բանջարեղենային կամ մրգային հյութին ավելացնելով ջուր:
- Նկատի ունեցեք, որ կանաչ թեյը հրաշալի ըմպելիք է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Կանաչ թեյը հայտնի է՝ որպես ուժեղ հակաօքսիդանտ, այդ պատճառով էլ ընդունված է համարել, որ այն արագ այրում է ճարպերը: Ամեն անգամ վարժություններ անելուց առաջ խմեք կանաչ թեյ, որպեսզի ազատվեք ավելորդ ճարպերից և ավելի արագ հասնեք ցանկալի արդյունքի: Հիշեք, որ այն խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր հիպոտոնիայով են տառապում:
- Մի խմեք, այսպես կոչված, «դիետիկ կոկտեյլներ», քանի որ դրանց արդյունքն ընդամենը մի քանի րոպե կտևի, ինչից հետո դուք ուժեղ սով կզգաք:
- Յուղը փոխարինեք ձիթապտղի ձեթով: Սա հնարավորություն կտա նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը:
- Որքան հնարավոր է շատ ջուր խմեք: Դա կօգնի ձեզ լցնել ստամոքսը և կազատի սովի զգացումից, ինչպես նաև՝ անհրաժեշտ ձևով կխոնավեցնի ձեր օրգանիզմը:
- Սննդակարգ ներառեք տարբեր աղցաններ և հիշեք այն մասին, որ դրանք պետք է քիչ քանակով ուտել:
- Միշտ շարժման մեջ եղեք: Ֆիզիկական ակտիվությունն ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցներից է, քանի որ նստակյաց կենսակերպը վնասակար է առողջության համար, ինչպես նաև՝ հանգեցնում է ճարպակալման: Մարմինը գեղեցիկ պահելու համար ֆիզիկական վարժություններ արեք. հեծանիվ քշեք, աստիճանները ոտքով բարձրացեք, առավոտյան վազեք, ոտքով շատ քայլեք:
- Ամենօրյա վարժություններ անելիս դրանց ավարտին ավելացրեք վարժությունների կատարման արագությունը: Դա կօգնի օրգանիզմից դուրս հանել տոքսինները:
- Հետևեք, թե ինչ եք ուտում: Հնարավոր է՝ ավելորդ քաշն առաջանում է այն պատճառով, որ դուք շատ եք ուտում: Դիետոլոգի օգնությամբ հասկացեք, թե որ չափի սնունդ օգտագործելն է նպատակահարմար ձեզ համար:
- Ձեզ համար «պատիժ» մտածեք դիետան խախտելու դեպքում: Ամեն անգամ քաղցր որևէ բան ուտելու ցանկության դեպքում ձեզ «պատժեք» ֆիզիկական վարժություններով: Դա ձեզ կօգնի ազատվել որևէ բան ուտելու ցանկությունից:
- Գտեք ձեզ մոտիվացնելու տարբերակ:
- Գազավորված և քաղցր ըմպելիքներ խմելու փոխարեն՝ սննդակարգում կիտրոն ավելացրեք. այն հայտնի է՝ որպես ուժեղ հակաօքսիդանտ, այդ պատճառով այն լավ հավելում կլինի ձեր դիետային: