Sotheby՚s բրիտանական աճուրդների տունը վաճառքի կհանի Tucker 48 եզակի ավտոմեքենան, որը պատկանել է ավտոարդյունաբերող Փրեսթոն Թաքերին և Արկանզասի նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերին: Այդ մասին հայտնել է Motor Authority-ն:
Առջևի առանձնահատուկ երեք ցոլարձակ լապտերներով ճանաչվող ավտոմեքենան հայտնվում է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի «Թաքեր. Մարդը և նրա երազանքը» (1988 թ.) կենսագրական ֆիլմում:
Կինոնկարում գլխավոր դերը կատարել է Ջեֆ Բրիջեսը: 1029 գործարանային համարով ավտոմեքենան հավաքվել է հատուկ Tucker Corporation-ի ղեկավարի համար և յոթ տարի օգտագործվել Փրեսթոն Թաքերի կողմից, որից հետո վաճառվել է Ուինթրոփ Ռոքֆելլերին:
Ներկայացված լոտն ունի մոտավորապես 30 հազար կիլոմետր վազք, RM Sotheby՚s արիզոնյան աճուրդում դրա նախնական արժեքը հայտարարված է 1,25-1,5 մլն դոլար: Աճուրդն անցկացվելու է 2018 թվականի հունվարին: Փրեսթոն Թոմաս Թաքերը (1903-1956) ամերիկացի ավտոինժեներ է և արդյունաբերող: 1946 թվականին հիմնադրել է Tucker Corporation ֆիրման: Մոդել 48-ը միակն է դարձել ֆիրմայի պատմության մեջ, որը սնանկացել է 1951 թվականին: