4 քայլ, որոնք օրգանիզմին կստիպեն այրել ճարպերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

4 քայլ, որոնք օրգանիզմին կստիպեն այրել ճարպերը

Ավելորդ ճարպերն այրելու տարբեր եղանակներ կան։ Steptohealth.ru-ն գրում է, որ դրանցից մեկն ածխաջրերը սննդակարգից բացառելն է։ Սննդակարգում ածխաջրերը բացառվում են, կամ դրանց օգտագործումը հասցվում է նվազագույնի, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպերից։ Այդ դեպքում օրգանիզմն օգտագործում է ինչպես սննդի միջոցով ստացվող, այնպես էլ օրգանիզմում կուտակված ճարպերը։

Սահմանափակեք ածխաջրերի օգտագործումը

Օրվա ընթացում օգտագործվող ածխաջրերի քանակը չպետք է գերազանցի 15-20 գրամը։ Այս դեպքում օրգանիզմը գլյուկոզան ու շաքարը չի կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր և սկսում է էներգիա ստանալ ճարպաթթուներից։

Սննդակարգ ներառեք կոկոսի յուղ

Ավելորդ ճարպն ավելի արագ այրելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում կոկոսի յուղ ներառել։ Այն արագ յուրացվող ճարպեր է պարունակում, էներգիայի լավ աղբյուր է։

Սննդակարգում առողջ ճարպեր ներառեք

Ավելորդ ճարպից ազատվելու հաջորդ քայլը. սննդակարգում ներառում ենք առողջ ճարպեր, ինչպիսիք են.

ձիթապտղի յուղ

ավոկադո

կարագ։

Այս դեպքում, սակայն, հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել օգտագործվող ճարպերի քանակին, քանի որ դրանք բավական կալորիական են։ Կարևոր է նաև, որ ճարպերը բնական լինեն։

Սննդակարգում ավելացրեք օգտագործվող սպիտակուցների քանակը

Սպիտակուցները վերածվում են ամինաթթուների։ Դրանք հարկավոր են մկանային զանգվածի վերականգնման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը