Բաղադրիչներ
- Ձու – 2 հատ
- Մայոնեզ – 4 ճ/գ
- Թթվասեր – 4 ճ/գ
- Ալյուր – 9 ճ/գ
- Պանիր՝ ըստ ճաշակի
- Երշիկ՝ ըստ ճաշակի
- Սունկ՝ ըստ ցանկության
- Լոլիկ – 1 հատ
Պատրաստման եղանակը
Խմորի համար խառնել ձուն, ալյուրը, թթվասերը, մայոնեզը: Ստացվում է թթվասերի պնդության խմոր:
Խմորը լցնել թավայի մեջ, հետո վրան շարել ցանկացած տեսակի միջուկ, որը սիրում եք: Կարելի է նրբերշիկ, երշիկ, մի փոքր տապակած սունկ:
Միջուկի վրա շարել կտրատված լոլիկ, վրան մայոնեզից ցանց ձևավորել և հաստ շերտով պանիր լցնել:
Թավան դնել ցածր կրակի վրա 10 րոպե: Ծածկել կափարիչով, հենց պանիրը հալչի, պիցցան պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը