Հավով Ֆրիկասե
Բաղադրիչներ
- Հավի փափկամիս – 100 գ
- Ալյուր – 1 ճ/գ
- Շամպինիոն – 30 գ
- Սոխ – 5 գ
- Սերուցք՝ 38 տոկոսանոց (Ֆրիկասե+խավարտ) – 3 ճ/գ + 3 ճ/գ
- Բուսայուղ – 10 մլ
- Վուստերյան սոուս – 2 գ
- Խաշած կարտոֆիլ – 130 գ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- Մարինացված չերրի լոլիկ – 10 գ
- Մաղադանոս՝ զարդարելու համար – 1 ճյուղ
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը և սոխը կտրատել խորանարդաձև, շամպինիոնը շերտատել: Խաշած կարտոֆիլը մաքրել և օղակաձև շերտատել:
- Հավի կտրատված մսին աղ և պղպեղ ցանել, թաթախել ալյուրի մեջ:
- Տապակի մեջ բուսայուղով տապակել հավի միսը բոլոր կողմերից՝ մինչև կիսով չափ պատրաստ լինելը: Հետո ավելացնել շամպինիոնը և սոխը: Բոլորը միասին տապակել՝ մինչև մսի լրիվ պատրաստ լինելը:
- Ավելացնել սերուցքը և սոուսը: Անընդհատ խառնելով՝ տաքացնել մինչև պնդանալը: Վերցնել կրակից:
- Խավարտի համար կարտոֆիլը տապակել՝ մինչև ոսկեգույն կեղև կապելը:
- Ավելացնել աղ, պղպեղ և սերուցք:
- Հասցնել եռման և թողնել՝ մինչև սերուցքի պնդանալը:
- Կարտոֆիլը շարել չուգունե տապակի մեջ, վրան քերած պանիր լցնել և ուղարկել ջեռոց:
- Թողնել 180 աստիճան ջեռոցում 10-15 րոպե:
- Չուգունե տապակի մեջ կարտոֆիլի կողքին տեղավորել Ֆրիկասեն:
- Զարդարել չերրի լոլիկով, մարինացված վարունգով և մաղադանոսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը